Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Խաբարդա

Խաբարդա
28.02.2025 | 21:39

Հրապարակներով, փողոցներով, նրբանցքներով, հազար ու մի ծակ ու ծուկով հորձանք էր բարձրանում:

ՈՒռցորվում, փոթորկվում, փրփրում, կատաղած պատեպատ զարկվում:

Սելավ ա, սելա:

Խաբարդա...

Եվ անեն մի ալիք, ամեն կոհակ, ամեն շիթ, կաթիլ առ կաթիլ, հյուլե առ հյուլե` նիկոլ էր քրֆում։ Քրֆում ու հայհոյում, ուշունց տալիս, վառված սրտի պես փոթորկվում ու հեծեծում։ Առվակները միանում` գետակ էին դառնում, գետակները ձուլվելով ջրառատ գետ դառնում։

Բոլոր գետերը դեպի ծով էին հոսում, ծով` ուշունցի, քֆուրի և հայհոյանքի օվկիան:

Նիկոլ, ասա դու ասա, այդ հեղեղը տեսե՞լ ես, ասա..

Աչքերդ բաց ու տես, ակնապիշ նայիր ծավալվող արհավիրքին` հայհոյանքի հուր հրեղեն շիթերն արդեն բարձրագահ աթոռիդ ոլորաններով թունեղ օձի պես վեր են սողում, դեպի վեր...

× ×

×

...Ես մի գյումրեցի կին տեսա, արցախյան չորս պատերազմների մասնակից` քրֆում էր, ո՞նց էր քրֆում, հայհոյում, հանց հրաբուխ` թքում ու ժայթքում` ուշունցակապ անում, պատկերավոր, տեղը տեղին` բառ ու բանով, գրողի պես` ստեղծագործաբար, գրողից էլ վերան` գեղարվեստորեն...

Դա 2025 թվականի փետրվարի 28-ին էր, կեսօրին, երբ օրը կիսվում էր` ինչպես նիկոլի ճակատագիրը` ավարտվող հեքիաթի խնձորի պես...

28.02.2025 թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 3138

Մեկնաբանություններ